Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով դեկտեմբերի 10-12-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունը։
Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա ՌԴ ԱԽ Քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինի, ՌԴ պետական ռեզերվների դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Գոգինի, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի, Դաշնային տիեզերական գործակալության (Ռոսկոսմոս) ղեկավար Օլեգ Օստապենկոյի, ՌԴ պետական սահմանի կահավորման դաշնային գործակալության ղեկավարի Յուրի Մալցևի, ՌԴ թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի հետ:
Արթուր Բաղդասարյանի երկկողմ հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմատեխնիկական, ռազմատնտեսական, անվտանգության և այլ ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: