«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը կգլխավորի ՀԱՊԿ ակադեմիան, որպես խորհրդի նախագահ: Այս մասին ասաց Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ հրավիրված ասուլիսին:
«ՀՀ-ն պետք է բալանսավորված քաղաքականություն վարիˋ ելնելով մեր երկրի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարական քաղաքականությունից: Ռուսաստանի Դաշնության հետ ունենք ռազմավարական գործընկերությունˋ առաջինը մեր երկրում երկարաժամկետ անվտանգության ապահովման, մեր երկրում տնտեսական զարգացման անհրաժեշտությունից եւ մեր ժողովուրդների ավանդական կապից: Շուրջ 2,5 միլիոն հայ է ապրում այսօր Ռուսաստանում: Ես՝ Արթուր Բաղդասարյանս, հայտարարում եմ, որ սա ամենևին չի նշանակում, որ մենք չպետք է ունենանք հարաբերություններ Եվրոպական միության հետ»,- ասում է Բաղդասարյանը:
Նա կարծում է, որ ՀԱՊԿ ակադեմիան բավականին արդյունավետ աշխատանք կունենա ոչ միայն Հայաստանում, այլեւ սահմաններից դուրս:
«Եվրասի կան միության ստեղծումը, որպես միջազգային կազմակերպություն, կկարողանա իր կարեւորագույն առաքելությունը իրականացնել: Մենք փոքր երկիր ենք եւ պետք է կարողանանք բոլոր կենտրոնների հետ ունենալ մեր հարաբերությունների ձեւաչափը»,-ասում է Բաղդասարյանը: