տուն Լուրեր Արթուր Ալեքսանյանը` ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Արթուր Ալեքսանյանը` ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

342
0
Արթուր Ալեքսանյանը` ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան:

Այսօր կայացել է պաշտոնական արարողությունը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում է 1994 թվականից և արդեն 25 տարի է, ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

Հայ մարզիկներից բարի կամքի դեսպան է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: