տուն Լուրեր Արթիկ-Ալագյազ ճանապարհին «Լեքսուս»–ը շրջվել է. 27–ամյա երիտասարդը մահացել է

Արթիկ-Ալագյազ ճանապարհին «Լեքսուս»–ը շրջվել է. 27–ամյա երիտասարդը մահացել է

94
0

shtap5

Արթիկ-Ալագյազ ճանապարհի 3-րդ կմ-ին օգոստոսի 24-ին, ժամը 16.15-ի սահմաններում «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը` 1987 թ. ծնված Հովիկ Բասամբակյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: