Շիրակի մարզպետարանի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի, Յիրիկյան ընտանիքի և Արթիկի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում Արթիկում այսօր բացվել է երեխաների ցերեկային խնամքի և ընտանիքների աջակցության առաջին կենտրոնը։ Կենտրոնի բացման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն՝ անդրադառնալով կենտրոնի կարևորությանն ու համայնքում գործելու անհրաժեշտությանը:
Երեխաների ցերեկային խնամքի կենտրոնը ապահովելու է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների ցերեկային խնամքն ու զբաղվածությունը՝ տրամադրելով սոցիալական և հոգեբանական աջակցություն նրանց և նրանց ընտանիքներին։ Կենտրոնում արդեն շուրջ 50 շահառու է գրանցվել: