Արդշինբանկը շարունակում է զարգացնել հեռահար սպասարկման իր ծառայությունները։ Այսուհետ բոլոր քարտապանները կարող են պարզ և արագ ակտիվացնել Մոբայլ բանկինգ հավելվածը և տնօրինել սեփական հաշիվները առանց բանկ այցելելու։ Գրանցման համար ընդամենն անհրաժեշտ է ունենալ Արդշինբանկի գործող վճարային քարտ և ներբեռնել հավելվածը: Արդշինբանկի Մոբայլ հավելվածն անվճար հասանելի է App Store և Play market օնլայն խանութներում Ardshinbank անվանումով:
Ներկայիս իրավիճակում մենք խորհուրդ ենք տալիս մեր հաճախորդներին հեռակա օգտվել բանկային ծառայություներից՝ նվազեցնելով այցելությունները մասնաճյուղեր: Դա կարող են լինել Մոբայլ հավելվածը, շուրջօրյա հեռախոսային կենտրոնի միջոցով մատուցվող ծառայությունները, իրավաբանական անձանց տրամադրվող ինտերնետ-բանկ համակարգը կամ այլ: Եվ այսօր մենք առաջարկում ենք ևս մեկ լավագույն տարբերակ՝ Մոբայլ հավելվածում գրանցում և գործարքներ իրականացնելու իրավասություն՝ առանց բանկ այցելության, — նշում է Արդշինբանկի Գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը:
Արդշինբանկի Մոբայլ հավելվածի հեռակա նույնականացման անցումը հաճախորդներին թույլ կտա առանց բանկ այցելելու
ստանալ օնլայն վարկ,
մարել գործող վարկերը,
իրականացնել քարտից-քարտ փոխանցումներ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ դեպի արտերկիր,
իրականացնել ներբանկային և ՀՀ միջբանկային դրամական փոխանցումներ,
ներդնել, համալրել, նվազեցնել կամ խզել ավանդը,
կատարել կոմունալ վճարումներ, այդ թվում՝ աղբահանության վճարում,
կնքել ԱՊՊԱ,
կատարել փոխանցումներ պետ.բյուջե,
վճարել Երևանում գրանցված գույքերի հարկերը,
կատարել արժույթի փոխարկում,
դիտել մոտ գտնվող մասնաճյուղերի և բանկոմատների ցանցը,
դիտել քարտերի, հաշիվների մնացորդներն ու գործարքները,
կատարել հերթի ամրագրում,
կապ հաստատել Բանկի հետ,
կցել «Արքա» անդամ այլ բանկի քարտ,
կցված քարտից իրականացնել վճարում PayX համակարգում և այլ ծառայություններ: