Արդշինբանկը մեկնարկել է պետական աջակցության նպատակային ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացը:
Ծրագրի շրջանակում շահառու դարձած զինծառայողները հնարավորություն ունեն ստանալ.
մատչելի պայմաններով հիփոթեքային վարկ՝ մինչև 25,6 մլն ՀՀ դրամի չափով, 20 տարի ժամկետով, կանխավճարը՝ սկսած 10%-ից
պետական աջակցություն՝ վարկի տարեկան անվանական տոկոսադրույքից 3% սուբսիդավորման և մինչև 2,850,000 ՀՀ դրամի չափով կանխավճարի տրամադրման տեսքով (գույքի ձեռքբերման արժեքի 10%-ի չափով)
Հիփոթեքային վարկերը տրամադրվում են առաջնային և երկրորդային շուկաներից բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: Ընդ որում, առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերման դեպքում տոկոսների սուբսիդավորմանը զուգահեռ գործում է նաև հիփոթեքային վարկի գծով վճարված տոկոսագումարի չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունը:
Առավել մարամասներին կարող եք ծանոթանալ Արդշինբանկի կայքում՝ հղումով: