Արդշինբանկը, կարևորելով իր հաճախորդների և առանձին վերցրած շրջանների բնակչության սպասարկման հարմարավետությունն ու բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկը, ս.թ. հունիսի 29-ին Երևան քաղաքի «Երազ» թաղամասի Ադոնցի 6, շենք 334 հասցեում բացեց նոր մասնաճյուղ:
Շարունակելով մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման, սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ապահովելու միջոցառումների ծրագիրը, Արդշինբանկը մասնաճյուղը համալրել է տեխնիկական ժամանակակից միջոցներով, որոնք ապահովում են առաջարկվող բոլոր ծառայությունների լիարժեք սպասարկում, այդ թվում՝
- սպառողական, հիփոթեքային և բիզնես վարկերի տրամադրում,
- դրամական փոխանցումներ,
- ավանդների ընդունում :
- բանկային քարտերի տրամադրում և այլն:
«Երազ» մասնաճյուղը բաց է երկուշաբթիից ուրբաթ` 09:15-16:45, իսկ տարածքում գործող ինքնասպասարկման գոտին, որտեղ հաճախորդները կարող են ինքնուրույն իրականացնել բանկային գործարքներ, բաց է ամեն օր 24 ժամ:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր բանկն ունի 63 գործող մասնաճյուղ Երևանում և ՀՀ մարզերում :
Արդշինբանկը ևս մեկ անգամ հորդորում է իր հաճախորդներին՝ օգտվել Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում մասնաճյուղեր այցելել՝ պարտադիր կրելով դիմակ և մասնաճյուղերի մուտքերի մոտ առաջացած հերթերում խստիվ պահպանել նվազագույնը 1,5 մետր սոցիալական հեռավորություն:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: