տուն Տնտեսական Արդշինբանկը բացատրում է՝ ինչպես հաճախորդները պետք է շարունակեն վարկերի մարումները

Արդշինբանկը բացատրում է՝ ինչպես հաճախորդները պետք է շարունակեն վարկերի մարումները

478
0
Համաճարակի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված վարկառուների
համար Արդշինբանկը ֆիզիկական անձ և անհատ ձեռներեց հաճախորդների բոլոր
վարկատեսակների գծով տրամադրել է Վարկային արձակուրդ ս/թ մարտի 16-ից
մինչև հունիսի 1-ը ներառյալ ժամանակահատվածի համար: Վարկերի մարման
հետաձգումը տարածվել էր նաև այն հաճախորդների վրա, ովքեր մարտի 16-ի
դրությամբ արդեն իսկ ունեին մինչև 45 օր ժամկետանց պարտավորություններ:
Վարկային արձակուրդի ընթացքում վարկի գծով կատարվում է տոկոսագումարների
հաշվեգրում, իսկ պայմանագրով նախատեսված գրաֆիկով վարկի մարումներ
չիրականացնելու դեպքում հաճախորդները չեն համարվում ժամկետանց և
տուգանային տոկոսներ և տույժեր չեն հաշվեգրվում:
Վարկային արձակուրդի ավարտին, հունիսի 2-ից սկսած Բանկը ֆիզիկական անձ և
անհատ ձեռներեց հաճախորդների համար կիրառելու է հետևյալ մոտեցումներից
մեկը՝ կուտակված պարտքը հնարավոր հարմար տարբերակով մարելու համար.
  1. Բանկը կերկարաձգի վարկի ժամկետը, վարկի ամսական մարման չափը հաճախորդի համար թողնելով անփոփոխ,
  2. և/կամ կուտակված պարտը կավելացվի վարկի հիմնական գումարին,
  3. կամ կուտակված պարտքը հնարավոր կլինի մարել մինչև 12 ամսական հավասարաչափ վճարումների միջոցով:
Յուրաքանչյուր վարկատեսակի գծով ավելի մանրամասն Արդշինբանկի
հաճախորդները կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://bit.ly/2A9nKxf
Վերաբաշխման, պայմանների փոփոխության մանրամասները, մարման ենթակա
պարտքի չափը հաճախորդները կարող են պարզել՝
  1. Բանկի մոբայլ հավելվածի միջոցով,
  2. Զանգահարելով Բանկի կոմունիկացիոն կենտրոն՝ 012222222 հեռախոսահամարով
  3. կամ այցելելով Բանկի մասնաճյուղ:
Եթե հաճախորդը չի ցանկանում, որ Վարկային արձակուրդի ընթացքում
կուտակված պարտավորությունները վերաբաշխվեն և(կամ) կատարվի վարկի
պայմանների փոփոխություն, անհրաժեշտ է մինչև Վարկային արձակուրդի ավարտը
կատարել պայմանագրով, ժամանակացույցով նախատեսված մարումները: