Araratnews.am-ը երեկ անդրադարձել էր տրանսպորտային նոր ցանցին, որը նախատեսում է 101 տրոլեյբուս ներկրել: Ոմանք մտահոգվում էին, որ գուցե այդքան շատ տրոլեյբուսը դժվարացնի երթեւեկությունն ու ավելացնի խցանումները: Արդյոք այս անհանգստությունը տեղին է: Պարզաբանման համար զանգահարեցինք Ոստիկանության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանին: «Բարձրացված հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ տրանսպորտային նոր ցանցի ներդրման արդյունքում խցանումները չեն ավելանա»,- պատասխանեց ոստիկանության ներկայացուցիչը:
Սոնա Դավթյան