տուն Սպորտ Արդյոք Ռոնալդուն կվերադառնա Իտալիա

Արդյոք Ռոնալդուն կվերադառնա Իտալիա

343
0

«Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն այսօր չի վերադառնա Թուրին, նա եւս մի քանի օր կմնա Մադեյրայում:

Record-ի փոխանցած տեղեկության համաձայն՝ նա հայրենիք էր մեկնել կորոնավիրուսի ժամանակ, երբ թիմակցի մոտ հայտնաբերվել էր հիվանդությունը: Մադեյրայում էլ Ռոնալդուն պարբերաբար մարզում է ու նոր տեսանյութեր տեղադրում իր պարապմունքներից:

Աղբյուրը հայտնում է նաև, որ երբ էլ վերադառնա Իտալիա, հարձակվողը 2 շաբաթ մեկուսացման մեջ կլինի:

Ա սերիան մարտից դադարեցված է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 18-ից երկրում կթույլատրեն թիմային մարզումներ անցկացնել: