Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կալանավորումը վերացնելու վերաքննիչ դատարանի որոշումը դեռ ՊԵԿ-ը չի ստացել: Այսօր կառավարության նիստից հետո ասաց Պետական եկամուտների նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
ՊԵԿ նախագահն ասաց`վերաքննիչ դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո կտրվի ընթացք: «Վերաքննիչ դատարանը Միքայել Մինասյանի խափանման միջոցը վերացնելու որոշումն ուղարկել է առաջին ատյանի դատարան` նոր քննության»,- պատասխանեց Էդուարդ Հովհաննիսյանը:
Արդյոք ՊԵԿ-ը ներգրավված է մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու գործընթացում: «Բացի Մինասյանի պնդումներից` այլ փաստեր առկա չեն: Ավելին` ՊԵԿ-ը պաշտոնական գրություն չի ստացել մաքսանենգության մասին»,- պատասխանեց Էդուարդ Հովհաննիսյանը:
Կառավարության անդամը հերյուրանք է համարում Փաշինյանների ընտանիքի ներգրավվածությունը մաքսանենգությանը: