տուն Հասարակություն Մեկ անգամ եւս ռեստորանային ոլորտի աշխատակիցների՝ պետության կողմից աջակցությունների մասին

Մեկ անգամ եւս ռեստորանային ոլորտի աշխատակիցների՝ պետության կողմից աջակցությունների մասին

231
0

Արդյոք շոուբիզնեսի ներկայացուցիչները որեւէ աջակցություն չեն ստացել պետությունից: Այս հարցն է շրջանառվում սոցիալական ցանցերում արդեն մի քանի օր: Բացի այդ`շոուբիզնեսի ներկայացուցիչները պահանջում են կառավարությունից թույլատրել իրենց աշխատել:

Araratnews.am-ը պարզաբանման համար զանգահարեց կառավարության հասարակայնության եւ տեղեկատվության վարչություն: Մեզ հիշեցրին` ռեստորանային ոլորտի աշխատակիցները աջակցություն ստացել են կառավարության 8-րդ եւ 9-րդ միջոցառումներից: Իսկ եթե եղել են քաղաքացիներ, որոնք չեն ստացել հասանելիքը, ապա պետք է համապատասան կայքով նորից լրացնեն իրենց տվյալները կամ դիմեն պարետատուն:

Ինչ վերաբերում է ռեստորաններում միջոցառումներն, ապա հայտնի չէ` երբ կառավարությունը կթույլատրի դրանց վերսկսումը:

Հիշեցնենք, շահառու՝ անձինք, ովքեր մարտի 13-30 հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝
— հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
— հանրային սննդի ծառայություններ,
— զբոսաշրջային ծառայություններ,
— վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
— մանրածախ առևտրի ծառայություններ (բացառությամբ սննդամթերք և դեղորայք վաճառողների),
— ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
—  նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
— սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
— զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։

• օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն.
— վարձու աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 136.000 դրամը, եթե աշխատողը աշխատել է լրիվ դրույքով՝ ապա ոչ պակաս, քան 68.000 դրամը,
— Անհատ ձեռներեցներին՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 136.000 դրամը,

• հիմնական պայմաններ՝ 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են Տուժած ոլորտների վարձու աշխատողներ:

9-րդ միջոցառման շահառու են 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք,
• օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամի չափով,
• հիմնական պայմաններ՝ երեխաները և ծնողներից առնվազն մեկը բնակվում են ՀՀ-ում, չեն հանդիսանում ընտանեկան նպաստ ստացող, եթե մինչև մարտի 1-ը ունեցել են աշխատանք, ապա աշխատավարձի չափը չի գերազանցել է 500.000 դրամը:

Սոնա Դավթյան