տուն Հասարակություն Արդյոք «Յութուբը» կարգելափակի քիչ դիտում ունեցած տեսանյութերը

Արդյոք «Յութուբը» կարգելափակի քիչ դիտում ունեցած տեսանյութերը

209
0

Երեկ գրել էինք, որ YouTube-ն օգտատերերին հաղորդագրություն-ծանուցում է ուղարկել գործող ծառայությունից օգտվելու պայմանների թարմացման մասին: Նոր կանոնները կգործեն 2019 թ. դեկտեմբերի 10-ից:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր, որ «Յութուբի» նոր կանոնների համաձայն՝  քիչ դիտումներ ունեցող տեսանյութերը կջնջվեն: Արդյոք այդպես է, թե ոչ, Araratnews.am-ը զրուցեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Մեդիափորձագետի խոսքով՝ «Յութուբի» ծանուցումը դեռ հստակ չէ, բայց կարելի է ենթադրել՝ կհեռացվեն այն երկար տեսանյութերը, որտեղ գործողություն չի կատարվում: «Օրինակ՝ մեկը բուխարու կրակն է նկարահանել կամ պատուհանից ինչ-որ տեսարան: Այդ կարգի տեսանյութերին «Յութուբը» գովազդ չի կարողանում միացնել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ լրատվամիջոցները չեն տուժի «Յութուբի» նոր պայմաններից: «Յութուբում» այնքան շատ տեսանյութեր կան, որոնք մեծ ծախս են, այդ պատճառով նման բան են որոշել: Բայց լավ կոնտենտ արտադրողը վախենալու բան չունի»,- հավաստիացնում է մեդիափորձագետը:

Սոնա Դավթյան