Շաբաթներ առաջ Հայաստանի ազգային գրադարանում հրդեհ է եղել, որի պատճառով թվային արխիվը դարձել է անհասանելի:
Հայաստանի ազգային գրադարանում պահվում են սկզբնաղբյուրային բացառիկ նյութեր, ուստի պատահական չէ՝ սոցցանցերի օգտատերերի քննարկումն ու մտահոգությունը:
Բացի ազգային գրադարանից՝ Մատենադարանում եւս պահպանվում են եզակի ձեռագրեր: Araratnews.am-ը Մատենադարանի ղեկավարությանը հարցրեց՝ վերստուգե՞լ է իր հակահրդեհային համակարգը՝ նման դեպքերից որքան հնարավոր է խուսափելու համար: «Մատենադարանը միշտ ստուգում և առաջնային ուշադրության կենտրոնում է պահում հակահրդեհային համակարգը»,- պատասխանեցին ղեկավարությունից: