Այսօր Ազգային Ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը անցկացնում է լսումներ էլեկտրաէներգիան 4 դրամով թանկացնելու վերաբերյալ:
Լսումների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:
«Ես կարծում ես այստեղ արդար կլիներ, եթե լինեին էլեկետարէներգիա արտադրող կազմակերպությունների ներակայացուցիչները, որոնց ապաշնորհ գործունեության շնորհիվ առաջացավ այդ ֆինանսական ճեղքվածքը, որի համար պետք է վճարի քաղաքացին:Ես խնդրում եմ ասեք՝ այս տարիներին ի՞նչ ներդրումներ են խոստացել իրենք և որոնք են արվել: Այն կազմակերպությունները, որոնք հայտարարում են, որ զրո տոկոս շահութաբերությամբ են աշխատում, արդյոք մազոխիստնե՞ր են: Կամ հոգեբանական խեղումներ ունեն, որ համառորեն շարունակում են աշխատել, կամ ուղղակի ապաշնորհ եւ վատ կառավարիչներ են: Չե՞ք կարծում, որ վատ կառավարիչները պետք է փոխարինվեն լավ կառավարիչներով, որ նրանց վատ մենեջմենթի պատաճառով ստիպված չլինենք կազմակերպել այս լսումները եւ այդ պատճառով սպառողը չմարի ֆինանսական ճեղքվածքը»,-ասաց Զոհրաբյանը:
Ի պատասխանˋ Հանրային ծառայություները կարգավորող հանձաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ 80 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ են կատավել ՀԷՑ-ում այս տարիների ընթացքում:
«Հուսալի եւ անվտանգ էլեկտրամատակարարում ապահովելու համար, որ անջատումների տևողությունը հասցվի այն տևողությանը, ինչն ամրագրված է լիցենզիայում: Մենք հասել ենք նրան, որ էլեկետրաէներգիայի ընդհատումները երկու ժամից ավել չեն կարող լինել Երևան քաղաքում: Այն գործոնները, որոնք մենք տվյալ պահին նախանշել ենք, ցույց ենք տալիս, որ որեւէ ձևով վատ մենեջմենթ հասկացողությմաբ պայմանավորված չի»,-ասաց Նազարյանը: