տուն Քաղաքական Արդյոք հապաղում է Վրաստանը. Փաշինյանի ուշագրավ առաջարկը

Արդյոք հապաղում է Վրաստանը. Փաշինյանի ուշագրավ առաջարկը

209
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստանում է: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ուշագրավ առաջարկ է արել, ավելի ճիշտ՝ կրկնել նախորդ տարվա իր հայտարարությունը.  Հայաստանը Վրաստանի հետ համագործակցությունը պատկերացնում է նաև ռազմավարական տեսակետից:

Վրացագետ Արսեն Խառատյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ Վրաստանի եւ Հայաստանի համար ռազմավարական համագործակցությունը զարգացնելու հնարավորություն կա: «Մարտահրավերները նույն են երկու երկրների համար, հետևաբար պետք են համատեղել ջանքեր: Կան ուղղություններ, որտեղ կա համագործակցության լուրջ մակարդակ»,- մանրամասնեց վրացագետը:

Մեր զրուցակիցը հիշեցրեց Վրաստանի պաշտպանության նախարարի այցը  Հայաստան: «Կարծում եմ՝ շատ ուղղություններով մենք արդեն գործընկերներ ենք, իսկ թե ինչպես դա կամրագրվի տեքստով, առաջիկայում կերեւա»,-  ասաց Արսեն Խառատյանը:

Արդյոք հարեւան Վրաստանը չի հապաղում Փաշինյանի առաջարկն ընդունելիս: Տպավորություն է, որ վարչապետի առաջարկին Վրաստանը զգուշորեն է վերաբերվում: Արսեն Խառատյանը հակադարձում է՝ սա հայտարարություն է առայժմ, ոչ թե առաջարկ: «Այցից հետո, վստահ եմ, կլինեն հայտարարություններ, այնպես որ՝ շահարկումներ հիմա չէի անի»,- հորդորում է բանախոսը: 

Հայաստան-Վրաստան ռազմավարական համագործակցությունը, ըստ զրուցակցի, կարող է լինել ահաբեկչության դեմ պայքարում, սահմանային անցակետերի կարգավորման, քանի որ համատեղ խնդիրներ ունենք,  համաճարակի, առողջապահական տարբեր խնդիրների դեմ պայքարով: