տուն Աշխարհ Արդյոք Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով առաջատարներից է .նոր տվյալներ

Արդյոք Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով առաջատարներից է .նոր տվյալներ

817
0

Աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերը չեն դանդաղում։ Առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, երկրորդում՝ Բրազիլիան է։ Հնդկաստանը վարակակիրների թվով գերազանցել է Ռուսաստանն ու հայտնվել երրորդ տեղում։

 Աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հատել է 12.8 մլն-ի սահմանը: Տեղեկությունը հայտնում է համաշխարհային վիճակագրության Worldometer կայքը։

Հուլիսի 2-ի դրությամբ COVID-19-ով վարակվածների թիվը կազմում է 12 848 040: Համավարակի զոհ են դարձել 567 760-ը։ Կորոնավիրուսն աշխարհում հաղթահարել է ավելի քան 7 մլն մարդ (7 483 451)

Վարակի տարածման տեմպով առաջատար երկրներն են՝ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը։

ԱՄՆ-ում կորոնավիրուս է հայտնաբերվել 3 355 646 մարդու մոտ։ Մահացել են վարակվածներց 137 403-ը։

Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 1 840 812-ի, այստեղ մահվան դեպքերը 71 492 -ն են։

«Հակավարկանիշային սանդղակի» երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 850 827 մարդու մոտ։ Մահերի թիվը 22 696 է:

Առաջին տասնյակում են նաև Ռուսաստանը, Պերուն, Չիլին, Իսպանիան, Մեքսիկան, Միացյալ Թագավորությունը, Հարավային Աֆրիկան։

Չինաստանը, որտեղ անցած տարի առաջին անգամ գրանցվել էր COVID-19-ի բռնկումը, 23-րդ հորիզոնականում է։ Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով 50-րդ տեղում է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։