տուն Հասարակություն Արդյոք կփակվեն մանկապարտեզները. քաղաքապետի խոսնակը պարզաբանում է

Արդյոք կփակվեն մանկապարտեզները. քաղաքապետի խոսնակը պարզաբանում է

481
0

Անհրաժեշտություն չկա նախակրթարանները փակելու: Կա որոշակի ռիսկի բարձրացում: Araratnews.am-ին ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Խոսնակը հիշեցրեց՝ քաղաքապետը հորդորել է ծնողներին երեխաներին բերել նախակրթարան խիստ անհրաժեշտության դեպքում: Կանխատեսել էինք  երեխաների հաճախելիության 30 տոկոս, մինչդեռ այսօրվա դրությամբ հաճախելիությունը մոտավորապես 10 տոկոս է:

Հակոբ Կարապետյանը վստահեցրեց՝ շատ խիստ սահմանափակումներ են մտցված նախակրթարաններում՝ հեռավորության պահպանում, խաղերի, խորքային ախտահանում, անհատական պաշտպանություն:

Հիշեցնենք՝ պարետի ցուցումով մայիսի 20-ին բացվել են նախակրթարանները: Սակայն այսօր հայտնի դարձավ, որ N 49 մանկապարտեզի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով, ինչի պատճառով նախակրթարանը չի աշխատի: Աշխատակիցը կորոնավիրուսով վարակվել է մինչեւ մայիսի 20-ը՝ նախակրթարանների բացումը: