Կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանին այսօր լրագրողներից մեկը հարցրեց՝ արդյոք կորոնավիրուսի տարածման պատճառով կհետաձգվեն ավատական ընդունելության քննությունները եւ ուսումնական տարվա ավարտը: «Դա կախված կլինի այն ծավալից, որը կիրականացնեն մեր ուսուցիչները, եթե մեծ ծավալներ կլինեն, կանենք եզրակացություններ»,- ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ Հանրային հեռուստաընկերությամբ կհեռարձակվեն դասապրոցեսները: Արդյոք սա կփոխարինի առկա ուսուցմանը, գործադիր մարմնի անդամի խոսքով, հիմա չեն կարող ասել: