«Ռոբերտ Քոչարյանը երբեք ընտրված նախագահ չի եղել: Երկու ընտրություններն էլ վստահություն չեն ներշնչել»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է Քոչարյանի հարցազրույցին, թե արտահերթ ընտրությունների հավանականություն կա, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կտրված է եղել իրականությունից։ «Եթե արտահերթ գործընթացի կարիք կա, ապա դա արտահերթ կերպով Հայաստանի Հանրապետությանը հասցված վնասը եւ այն իրավիճակը, որը որ մենք ժառանգություն ենք ստացել, արտահերթ ձեւով լուծելու անհրաժեշտությունն է,»- հավաստիացրեց ԱԺ փոխնախագահը: