Life.panorama.am-ը գրում է.
Մարդկանց ամենակարևոր ունակություններից մեկը հանդիսանում է հիշելու կարողությունը: Վերջինիս շնորհիվ մարդիկ կարողանում է մտովի ետ գնալ. հիշել անցյալը, հասկանալ սխալները և դրանցից դասեր քաղել: Հենրիխ Հայնեի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունների արդյունքներից հայտնի է դարձել, որ կենդանիներից միայն որոշ տեսակներ են օժտված հիշելու կարողությամբ:
Հետազոտության շրջանակներում շիմպանզեին ամեն օր ցույց են տվել բանան, սակայն չեն կերակրել, հետո թաքցրել են բանանը: Այնուհետև շիմպանզեն ժեստերի միջոցով ցույց է տվել բանանի գտնվելու վայրը: Շիմպանզեներից բացի հիշողության կարողությամբ են օժտված նաև աղավնիները, որոնք հեշտությամբ կարողանում են գտնել իրենց թաքցրածը: Գիտնականների կատարված հետազոտությունները շարունակական բնույթ են կրում և մոտ ապագայում նրանք պատրաստվում են հետազոտել նաև այլ կենդանիների: