տուն Հասարակություն Արդյոք այլ երկրներից սահմանափակումները կխստացվեն. ԱԳՆ-ի պարզաբանումը

Արդյոք այլ երկրներից սահմանափակումները կխստացվեն. ԱԳՆ-ի պարզաբանումը

305
0

Օրեր առաջ կառավարության նիստում՝ արտակարգ դրության հաստատումից հետո, բանավեճ սկսվեց  ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ փոխվարչապետեր Տիգրան Ավինյանի եւ Մհեր Գրիգորյանի միջեւ: ԱԳ նախարարն առաջարկել էր տոտալ սահմանափակել ՀՀ եկողների մուտքը, ոչ թե երկրների ցանկ որոշել՝ որ երկրից կարող են գալ, որից՝ ոչ:

Araratnews.am-ն այսօր  ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին հարցրեց՝ արդյոք օրեր առաջ ԱԳ նախարարի առաջարկը՝ տոտալ սահմանափակել այլ քաղաքացիների մուտքը Հայաստան վիրուսի տարածումից խուսափելու համար, հիմնավորվել է այս երկու օրը: Նկատի ունենք ՝ հնարավո՞ր է տոտալ սահմանափակման անցնել, թե այս ճկուն իրավիճակը կպահպանվի:

Ի պատասխան Աննա Նաղդալյանն ասաց, որ բոլոր որոշումներն ընդունում են միասին: «Այդ օրվա նիստում կար նախնական որոշում՝ արգելել նրանց մուտքը, ովքեր ժամանում են 16 երկրից: Թե ինչ քայլեր կարվեն հետագայում, ցույց կտան զարգացումները: Այս պահին ունենք արգելք 16 երկրի նկատմամբ: Ցուցակը ենթակա է փոփոխության, ինչպես նշվել է կառավարության նիստում»,- մանրամասնեց  ԱԳ խոսնակը:

Սոնա Դավթյան