«Մենք առաջարկում ենք, որ եվրաբոնդերի գումարի մի մասը ուղղվի Երևանի Ջէկ-ի II էներգաբլոգի գործարկմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով՝ ԽՍՀՄ տարիներին Հայաստանի տնտեսության 66-67%-ը արդյունաբերությունն էր, այժմ մենք արտադրում ենք այդ տարիների արդյունաբերության արտադրանքից 8-8,5 անգամ քիչ և արդյունաբերությունը կազմում է տնտեսության 20%-ը: «Սա շատ քիչ է, պետք է բարձրացնել մինչև 30-35%»,- ասաց Վ. Սաֆարյանը: