տուն Քաղաքական Հայաստան Արդյոք կհետաձգվի զորակոչը. պարզաբանում

Արդյոք կհետաձգվի զորակոչը. պարզաբանում

321
0

Շուտով զորակոչ է: Իսկ երկրում տիրող համավարակը լուրջ ռիսկեր կարող է առաջացնել այս կարևոր գործընթացի կազմակերպման համար:

Ճշտելու համար, թե արդյոք զորակոչի կազմակերպման գործընթացում ընթացակարգային փոփոխություններ կլինեն, ընդհուպ մինչև զորակոչի հետաձգում, կապ հաստատեցինք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հետ:

Վերջինս ասաց, որ այս պահին որևէ փոփոխություն նախատեսված չէ: Զորակոչի և զորացրման օրը որոշվում է կառավարության համապատասխան որոշմամբ:

«Նախագիծը ներկայացված է: Երբ որ օրը կորոշեն` կհայտարարվի: Կորոնավիրուսի հետ կապված, այս պահին նախագծում որևէ փոփոխություն չկա: Բայց կառավարությունը ինչ կորոշի, չեմ կարող ասել»,- պարզաբանեց ՊՆ խոսնակը:

Հայկ Մագոյան