ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն գործում է պարետատան թեժ գիծը։ Մեր աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին։
Թեժ գծի համարներն են.
8141 — Հայաստանի տարածքից զանգ կատարելիս
+374 11208141 — արտերկրից զանգ կատարելիս
060 83 83 00 — առողջապահական հարցերի դեպքում
Հայաստանի տարածքում զանգերն անվճար են»: