տուն Հասարակություն Արդարացում չկա. Ալեն Սիմոնյանը` դատավորի սենյակի վրա արձակված կրակոցների մասին

Արդարացում չկա. Ալեն Սիմոնյանը` դատավորի սենյակի վրա արձակված կրակոցների մասին

450
0

Ինչպես տեղեկացրել ենք, հունվարի 21-ին կրակոցներ են արձակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի ուղղությամբ:

Անդրադառնալով միջադեպին՝ ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դատապարտեց կատարվածը և հույս հայտնեց, որ պետությունը առավել պատշաճորեն կապահովի դատավորների անվտանգությունը, ինչպես նաև դատական համակարգի բնականոն գործունեությունը:

«Ճիշտ եք. չկա որևիցե արդարացում կամ բացատրություն նման արարքի համար: Վստահեցնում եմ, որ իրավապահ մարմինները ամեն ինչ կանեն և պատասխանատվության կենթարկեն մեղավորին»,- արձագանքելով գործընկերոջ դիտարկմանը՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: