ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ֆեյսբուք»-ում ուղիղ եթեր է մտել և կից գրել.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Արդարադատության նախարարությունը Երևանի կենտրոնում գործարկել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ:
Մեր քաղաքացիների համար ստեղծել ենք բոլոր հարմարավետ պայմանները միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ:
Տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):
Արդարադատության նախարարությունը շարունակելու է հանրային ծառայություններից օգտվող քաղաքացիների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները»։
✅Սիրելի՛ հայրենակիցներ Արդարադատության նախարարությունը Երևանի կենտրոնում գործարկել է Հանրային ծառայությունների…
Posted by Ռուստամ Բադասյան Rustam Badasyan on 2020 թ. հուլիսի 22, չորեքշաբթի