տուն Հասարակություն Իրավական Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման նոր գործիք

Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման նոր գործիք

262
0

արդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է http://e-rights.am/ հարթակը։   

Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հարթակը հնարավորություն է ընձեռում․

  • առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին,
  • միջոցառումների իրականացման ընթացքին,
  • հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները,
  • ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ:

Եղե՛ք իրազեկ և մասնակցե՛ք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

Հարթակի վերաբերյալ իրազեկող տեսանյութը․