տուն Լուրեր Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել են քաղաքացուն. Օմբուդսմենը հրապարակում է ձայնագրությունը (տեսագրություն)

Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել են քաղաքացուն. Օմբուդսմենը հրապարակում է ձայնագրությունը (տեսագրություն)

129
0

Ombutsman Karen Andreasyan

32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել: Նա պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որը, ըստ Արմանի, վկայում է միջադեպի մասին:

Արմանը պատմել է, որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր մեքենայով ընկերոջը տարել է Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձիք և բռնություն գործադրել նրա հանդեպ:

Այս առիթով պաշտպանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն և Արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ ձեռնարկել և տեղեկացնել արդյունքների մասին:

Արման Գասպարյանի համաձայնությամբ հրապարակում ենք համապատասխան ձայնագրությունը: