տուն Լուրեր Արգիշտի Կիվիրյանին հրավիրել են ՀՔԾ հարցաքննության

Արգիշտի Կիվիրյանին հրավիրել են ՀՔԾ հարցաքննության

199
0

kiviryan

Վաղըˋ նոյեմբերի 13-ին, ժամը 16:00-ին, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին  հրավիրել են ՀՔԾ (Գլխավոր դատախազության շենք) իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներոմ հարցաքննության:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Երևանի Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Մասնավորապես՝ դեպքի վերաբերյալ ոստիկանության աշխատողը՝ դասակի հրամանատարը, զեկուցագիր է ներկայացրել, թե ոստիկանության ավտոմեքենայի մեջ Կիվիրյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել: Նշենք, որ Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը «աբսուրդ» էր համարել այն, որ ոստիկանի զեկուցագրի հիման վրա քրեական գործ է հարուցվել:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here