տուն Լուրեր Արգիշտի Կիվիրյանին կրկին կանչել են հարցաքննության

Արգիշտի Կիվիրյանին կրկին կանչել են հարցաքննության

205
0

3ADE8E27-8F7E-4265-9961-FBA1CAF84945_mw1024_n_s

Քաղաքական վերլուծաբան եւ քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին վաղը ժամը 11:00-ին կանչել են ՀՔԾ կրկին հարցաքննության: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց ինքը Արգիշտի Կիվիրյանը:

«Դե եթե գործը վերսկսվել է, հիմա ինձ նորից կանչել են հարցաքննության: Բայց թե ինչ գործողություններ կլինեն, կամ նորից կհայտնեն քննության ավարտի մասին, չեմ կարող ասել, վաղը պարզ կլինի»,-ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել 316-րդ հոդվածով Երևանի Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Մասնավորապես՝ դեպքի վերաբերյալ ոստիկանության աշխատողը՝ դասակի հրամանատարը, հայց է ներկայացրել, թե՝ ոստիկանության ավտոմեքենայի մեջ Կիվիրյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել: Նշենք, որ Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը «աբսուրդ» էր համարել այն, որ ոստիկանի զեկուցագրի հիման վրա քրեական գործ է հարուցվել:

Լիլիթ Առաքելյսն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here