Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 16:00-ին Արգիշտի Կիվիրյանին կանչել են ՀՔԾ՝ մեղադրանք առաջադրելու համար: Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է Արգիշտի Կիվիրյանի հետ, ով նշել է, որ իր նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում:«Դա քաղաքական հետապնդում էˋպայմանավորված իմ հասարակական և իրավապաշտպանական գործունեությամբ, իսկ սպասում եմ միանշանակ արդարության, բայց դրա հետ մեկտեղ գիտակցում եմ, որ ՀՀ-ում իշխող ռեժիմից ամեն ինչ սպասելի է»,-նշել է Կիվրյանը: Մեր թղթակցի հարցինˋհնարավո՞ր է արդյոք նրան կալանքի տակ վերցնեն, Արգիշտի Կիվիրյանը պատասխանել է.«Ես չեմ կարող հիմա ենթադրել, թե ինչ տեղի կունենա, ինչ մտքեր կարող են ծնվել ՀՀ իրավապահ մարմինների գլխում»:
Էմմա Պալյան