տուն Լուրեր Արգիշտի Կիվիրյանը «փուչիկ» է համարում իր դեմ հարուցված քրեական գործը

Արգիշտի Կիվիրյանը «փուչիկ» է համարում իր դեմ հարուցված քրեական գործը

219
0

Argishti-Kiviryan

Հասարակական, քաղաքական գործիչ Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է, եւ ներկայացվել դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար:

Araratnews.am-ի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում գործը կուղարկվի առաջին ատյանի դատարան:

«Ինչ ակնկալիք կարելի է ունենալ մի երկրի դատարանից, երբ այն անկախ չի, առավել եւս, որ այդ երկրում իշխում է ոստիկանական քրեաօլիգարխիկ ռեժիմ: Այս պարագայում պարզ է, որ դատարանները ենթարկվում են այդ ռեժիմին: Այդ գործը իրենից ներկայացնում է փուչիկ: Այնտեղ քրեական գործ, որպես այդպիսին, չկա, զրո է: Ծայրից ծայր սարքված գործ է, որն ընդամենը հետապնդում է մեկ նպատակˋ խոչընդոտել իմ հասարակական գործունեությանը»,-ասաց Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործ էր հարուցվել Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Քրեական գործն առաջադրվել է ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Մասնավորապես, դեպքի վերաբերյալ ոստիկանության աշխատողը՝ դասակի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել, թե ոստիկանության ավտոմեքենայի մեջ Կիվիրյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել: Մինչդեռ Կիվիրյանը պնդում է, որ ոստիկանն է իր նկատմամբ բռնություն կիրառել նույն մեքենայի մեջ:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here