տուն Լուրեր Արգիշտին դուրս եկավ ՀՔԾ-ից.Նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց (Տեսանյութ)

Արգիշտին դուրս եկավ ՀՔԾ-ից.Նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց (Տեսանյութ)

203
0

Argishti

Քիչ առաջ Արգիշտի Կիվիրյանը դուրս է եկել ՀՔԾ-ից և շենքի դիմաց իրեն սպասող ակտիվիստներին և լրագրողներին տեղեկացրել է, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել 316-րդ հոդվածի առաջին մասով և 333 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով: Կիվիրյանը խնդրել է լրագրողներին հատկապես ուշադրություն դարձնել 333 հոդվածի երկրորդ կետի առաջին մասին, որը ենթադրում է սուտ մատնություն: Այսինքն, քանի որ նա հակընդդեմ հայց էր ներկայացրել ոստիկանների նկատմամբ իր հանդեպ բռնություն կիրառելու համար: «Սրանով փորձ է արվում ՀՀ-ում ստեղծել մի նախադեպ, որ քաղաքացիները այսուհետ վախենան բարձրաձայնել իրենց նկատմամբ կիրառված ոստիկանական բռնությունների մասին»,-նշել է Կիվիրյանը: Նշենք, որ խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ քաղաքից չբացակայելը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here