տուն Քաղաքական Միջազգային Արգենտինացի ուսանողները ստեղծել են առանց ջրի աշխատող լվացքի մեքենա

Արգենտինացի ուսանողները ստեղծել են առանց ջրի աշխատող լվացքի մեքենա

186
0

washing-machine-1_6gykd_691

Արգենտինացի երկու ուսանողներ ստեղծել են լվացքի մեքենա, որն աշխատում է առանց ջրի։ Կորդոբայի ազգային համալսարանի ուսանողներ Նիկոլաս Արայան և Նիկոլաս Վուկսանովիկն այս գյուտը ներկայացրել են որպես դիպլոմային աշխատանք։ Նրանք շորերը մաքրելու համար առաջարկել են օգտագործել ածխաջրի դիօքսիդ և ածխաթթու գազ։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Ուսանողները մտադիր են իրենց ներդրումն ունենալ բնապահպանական խնդիրների լուծման հարցում, այդ թվում՝ խմելու ջրի պակասը լրացնելու համար։ Այդ նպատակով նրանք առաջարկում են այսուհետ լվացք անել առանց ջրի։ Ոսանողների նախագծած լվացքի մեքենան նաև քիչ էլեկտրաէներգիա է ծախսում, քան սովորական մեքենան։ Այս լվացքից հետո սպիտակեղենը ոչ միայն չորացման, այլ նաև արդուկելու կարիք չի ունենում։

Դիպլոմային աշխատանքը ստացել է ամենաբարձր գնահատականը։ Նրանք արդեն արտոնագրել են իրենց նոր գյուտը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here