տուն Քաղաքական Միջազգային Արգենտինան Ուրուգվային տանում է դատարան

Արգենտինան Ուրուգվային տանում է դատարան

209
0

1111

Արգենտինան պատրաստվում է Հաագայի ՄԱԿ-ի միջազգային դատարանում բողոքարկել Ուրուգվայի այն որոշումը, համաձայն որի հարավամերիկյան այդ պետությունը կմեծացնի թղթի արտադրությունը երկու երկրների սահմանային գոտում գտնվող գործարանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Արգենտինան բազմաթիվ անգամներ բողոքել է, որ ֆիննական գործարանն աղտոտում է երկու երկրները բաժանող գետը։ Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Թիմերմանը քննադատել է Ուրուգվային նման որոշումը միակողմանի ընդունելու համար։ Մինչդեռ Ուրուգվայի նախագահը պնդում է, որ ինքը երկու անգամ կրճատել է այն քվոտան, որը պահանջել էր թուղթ արտադրող ֆիննական գործարանը։

Երեք տարի առաջ ՄԱԿ-ի միջազգային դատարանն արդարացրել էր Ուրուգվային՝ նշելով, որ այդ երկիրը չի խախատել շրջակա միջավայրը չախտոտելու իր պարտավորությունները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here