Արգենտինայում պատրաստել են աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը։ Նրա երկարությունը կազմում է 130 մետր, այն կշռում է 800կգ։ Արգենտինական մամուլը տեղեկացնում է, որ հսկայական սալիկի պատրաստումը տևել է 20 րոպե։ Միջոցառումը կայացել է Սան Կարլոս դե Բարիչոլեում ընթացող շոկոլադի փառատոնի շրջանակներում։ Սալիկի պատրաստմանը մասնակցել է 35 հրուշակագործ, ովքեր տեղ կզբաղեցնեն Գինեսի ռեկորդների գրքում։
Ավելի ուշ սալիկը բաժանել են 23 հազար կտորի և բաժանել հանդիսատեսին, որը հետևում էր սալիկի պատրաստման գործըթնացին։
Սակայն արգենտինացի հրուշակագործները սրանով չեն սահմանափակվում։ Նրանք պատրաստվում են ներկայացնել 9 մետր բարձրությամբ Զատիկի շոկոլադե ձու։ Դրա պատրաստման համար անհրաժեշտ է եղել 4 տոննա շոկոլադ։ Սակայն շոկոլադե ձվի համտեսը տեղի կունենա միայն կիրակի օրը։