Արգենտինայի Ֆորմոսա նահանգում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են բեռնատար, որում եղել է մոտ մեկ տոննա մարիխուանա: Այս մասին հաղորդում է GMA News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել «Էլ-Կորալիտո» անցակետում: Թմրանյութը պահված է եղել դդումների մեջ, որոնք տարօրինակ են թվացել անցակետի աշխատողի համար: Նախնական տեղեկություններով` մարիխուանայի պատվերը կատարվել էր արգենտինյան մեկ այլ նահանգից` Մենդոսայից: