«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում հերթական անգամ վնասվածք է ստացել, չի կարող միանալ Արգենտինայի հավաքականին: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Հարավամերիկյան այդ թիմը նոյեմբերի 15-ին և 18-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Էկվադորի և Բոսնիայի հավաքականների հետ: Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան ասել է, որ հարձակվողը ձգել է ոտքի մկանը: Մեսսիի վերականգման մասին ոչինչ չի հաղորդվում: