տուն Լուրեր Արգելանք է դրվել լրագրողի անձնական հաշիվների վրա

Արգելանք է դրվել լրագրողի անձնական հաշիվների վրա

263
0

460

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանի անձնական հաշիվների վրա արգելանք է դրվել: Նա չի կարողանում օգտվել իր ֆինանսական միջոցներից:Yerkir.amը  լրագրողից տեղեկացավ, որ նրա հաշվեհամարին արգելանք է դրել հայտնի գործարար, «X գրուպ»ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը: Պատճառն այն է, որ երբ լրագրողը փորձել էր Խաչատրյանից պարզել, թե ինչ խնդիրներ ունի ՊԵԿ-ի հետ, ի պատասխան, գործարարը նրան վիրավորել էր՝ ասելով` «ազիզ ջան, գրի, որ դու պրաստիտուտկա ես»:

 

Այս խոսքերի համար ներողություն խնդրելու պահանջով Սոնա Գրիգորյանը դիմել էր դատարան, սակայն դատավորը որոշել է, որ լրագրողն անձնական զրույց է ունեցել գործարարի հետ, այլ ոչ թե պաշտոնական: Թեպետ լրագրողը դատարանին ներկայացրել է նաեւ ձայնագրությունը, որից պարզ լսվում է, որ գործարարն ասում է՝ դե գրի: Այսինքն` Խաչատրյանն ի սկզբանե իմացել է, որ իր խոսքերը հրապարակվելու են եւ, այդուհանդերձ, հայհոյել է: Այսպիսով` լրագողը դատարանում չի կարողացել իր արժանապատվությունը պաշտպանել: Հայցը մերժվել է նաեւ վերաքննչ եւ վճռաբեկ դատարանների կողմից:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here