Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին Հատուկ քննչական ծառայությունում են։ Նրանք հարցաքննվում են։
Այս մասին հայտնում է panorama.am-ը՝ նշելով, որ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջյանը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ:
Օրերս՝ հոկտեմբերի 22-ին, ՀՔԾ-ն հայտարարեց՝ ԱԺ նախկին նախագահը ներգրավվել է որպես կասկածյալ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ Ա. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել հիշյալ արարքին օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։