Ամանորին ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է սահմանային դիրքեր: Այդ մասին օրենսդիր մարմնի ղեկավարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած հետևյալ գրառմամբ.
«Մեր հպարտությունները
Ամանորին ընդառաջ այցելեցինք Չինարիի, Մովսեսի և հյուսիս-արևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր։ Հիացած եմ և շատ տպավորված։ Փառք ու պատիվ իրենց բոլորին՝ շարքայինից մինչև ամենաբարձր հրամանատար»,-գրել է Արարատ Միրզոյանը։
Միշտ խաղաղ լուսաբացներ դիմավորեք, տղերք։ Ամենալավն ու բարին ձեզ և ձեր ընտանիքներին։ Շնորհավոր ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը։