տուն Լուրեր Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

265
0

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը զրույցի ընթացքում շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։

Զրուցակիցները խոսել են կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։