ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում երեք խմբակցությունների անունից ողջունեց ԱՄՆ Սենատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար։
«Ցանկանում եմ ողջունել ԱՄՆ Սենատին, ինչպես նաև դրանից առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին՝ համապատասխանաբար թիվ 150 և 256 բանաձևերի միաձայն ընդունման կապակցությամբ, և փաստում եմ, որ այս կարևոր քվեարկությամբ ԱՄՆ-ը միացավ ցեղասպանությունների կանխարգելան համաշխարհային շարժմանը»,- ասաց ԱԺ նախագահը։
Միրզոյանը շնորհակալություն հայտնեց բանաձևն առաջ մղած սենատորներին, ԱՄՆ Հայ դատի գրասենյակին և ԱՄՆ Հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին, ովքեր տարիներ շարունակ ջանք չեն խնայել այս կարևոր արձանագրմանը հասնելու համար։
ԱԺ նախագահը խորհրդարանի անունից հայտարարեց, որ իրենք ևս ջանքեր չեն խնայի հարցի արդարացի լուծման համար։