տուն Քաղաքական Հայաստան Արարատի մարզի ջրային տարածքներում, Հրազդանի կիրճում ստուգայցից հետո ձկնորսական ցանցեր են առգրավվել...

Արարատի մարզի ջրային տարածքներում, Հրազդանի կիրճում ստուգայցից հետո ձկնորսական ցանցեր են առգրավվել (լուսանկարներ)

260
0

ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում և Երևան քաղաքի Հրազդանի կիրճում իրականացրած հերթական ստուգայցի արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են 14 կախովի ձկնորսական ցանց («էկրաններ»)։

Ինչպես հաղորդեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք՝ առգրավվել է երկփողանի որսորդական հրացան։

Վերոհիշյալ փաստերով կիրականացվեն վարչական վարույթներ, իրավախախտներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության, իսկ ստուգայցերը շարունակվում են։