տուն Հասարակություն Կրթություն Արայիկ Հարությունյանը Փարիզում կմասնակցի ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին

Արայիկ Հարությունյանը Փարիզում կմասնակցի ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին

375
0
Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության եւ երիտասարդության նախարար Ժան Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու հիմնական թեմաներ՝
1. թվային գործիքների էթիկական կիրառումը եւ քննադատական մտածողության զարգացումն աշակերտների շրջանում,

2. Եվրոպայում պատմության դասավանդման Օբզերվատորիայի (History Observatory for Peace in Europe — HOPE) հիմնում։