Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը կադրային հարցերը լուծելու է մայիսի 21-ից հետո: Այս մասին նա ասաց այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:
Մինչ այդ նա հավաստիացրեց, որ կադրային հարցերին չի անդրադառնալու, բայց շարունակելու է քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները՝ երկրում համերաշխության մթնոլորտում արդի հարցերը լուծելու շուրջ:
Կադրերին Հարությունյանը պետք է ընտրի ըստ նրանց՝ հանրության շրջանում վայելած հարգանքի, անմիջականության, աշխատանքի թափանցիկության և արհեստավարժության սկզբունքի: