Երեկ Կոպենհագենում կայացավ Եվրատեսիլ 2014 մրցույթի կիսաեզրափակիչը, որի արդյունքում 10 երկրների կատարողներ դուրս եկան եզրափակիչ։ Վաղը կկայանա երկրորդ կիսաեզրափակիչը և հայտնի կդառնան որոշիչ մրցույթի բոլոր մասնակիցները։
Մինչև երեկ կայացած կիսաեզրափակիչները բուքմեյքերներն առաջին տեղի ամենահավանական թեկնածու էին համարում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին։ Սակայն կիսաեզրափակչից հետո William Hill բրիտանական հեղինակավոր գրասենյակը առաջնությունը տալիս է Շվեդիան ներկայացնող Սաննե Նիլսենին, ում հաղթելու հնարավորությունը գնահատվում է 1.75 գործակցով՝ նախորդ օրվա 2.75-ի փոխարեն։ Հայաստանի մասնակցի հաղթնակի համար բուքմեյքերները սահմանել են 2.25 գործակիցը։ Մինչև եզրափակիչը Արամ MP3-ի հաղթանակի համար սահմանվել էր 2.0 գործակից։
Լավագույն տնասյակում են Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Ուկրաինան, Նիդեռլանդները, Դանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Նորվեգիան։