տուն Լուրեր Արամ Կարապետյանը միաձայն վերընտրվել է ՆԺԿ նախագահ

Արամ Կարապետյանը միաձայն վերընտրվել է ՆԺԿ նախագահ

237
0

arm138718039290ՆԺԿ մամլո ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 14-ին ժամը 14:00-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Նոր Ժամանակներ» կուսակցության 7-րդ հաշվետու-վերընտրական համագումարը:

Համագումարի ընթացքում կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը համակողմանիորեն ներկայացրել է երկրում ընթացող քաղաքական պրոցեսները:

Համագումարը միաձայն Արամ Կարապետյանին վերընտրել է կուսակցության նախագահ և ընտրել է 5 հոգուց բաղկացած Վարչություն:

Աջնորդվելով ելույթներում և հաշվետու զեկուցման մեջ հնչեցված գնահատականներով ու տեսակետներով, ՆԺԿ 7-րդ Համագումարը քննարկել է նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here